Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

«Մարիաննա» կաթնամթերքի գործարանում տեղի ունեցած պայթյունի պատճառով տուժել է ձեռնարկության աշխատակիցը

«Մարիաննա» կաթնամթերքի գործարանում տեղի ունեցած պայթյունի պատճառով տուժել է ձեռնարկության աշխատակիցը
07.06.2012 | 02:13

Այսօր առավոտյան` ժամը 08.35-ին, «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի կաթսայատանը տեղի ունեցած պայթյունի պատճառով տուժել է ձեռնարկության աշխատակից, 1957 թվականին ծնված Է. Ղազարյանը: Տուժածը, որի վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր, ներկայումս «Մալաթիա» բժշկական կենտրոնում է:
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, պայթյունից րոպեներ անց դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Այլ վիրավորներ և տուժածներ չկան:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 7111

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ